Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինտենսիվ հրետակոծվել են Մարտակերտի մարտական հենակետերը

Ինտենսիվ հրետակոծվել են Մարտակերտի մարտական հենակետերը
01.04.2016 | 23:59

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2700 կրակոց: Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ շփման գծի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետներ և նռնականետներ: Հատկապես ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել առաջնային գծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ 60 և 82- միլիմետրանոց ականանետներից արձակվել է 52 արկ: «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ